COBA
Բրենդի ինքնություն

- Ծառայություններ
- Բրենդի կոնցեպտ, Լոգո, Վիզուալ ինքնություն, Փաթեթավորում, Նեյմինգ
- Վայր
- Երևան, Հայաստան
- Տարի
- 2021
Մայաների հմայքը 360 աստիճանի ռեստորանում
COBA-ն հետաքրքիր ճամփորդություն է մայաների հազարամյա պատմության մեջ, որը մինչ օրս ոգեշնչման և նոր գիտելիքների հայտնաբերման աղբյուր է։ Ճշգրիտ երկրաչափական պատկերները, բարդ ճարտարապետական հաշվարկները և պատկերների բազմազանությունը մեզ համար դարձան դիզայնի լուծումների հիմքը։ COBA 360° ռեստորանը վայր է, որը ձեզ տանում է պատմության խորքերը՝ միաժամանակ պարգևելով արդի կյանքի հարմարավետությունն ու հաճույքը։ Յուրաքանչյուր մանրամասն մանրակրկիտ մտածված էր՝ մայաների քաղաքակրթության կատարյալ համաչափությունը փոխանցելու և Երևանի՝ լույսի, մշակույթի և հնագույն պատմության հին ու կենդանի քաղաքի հոյակապ տեսարանները վայելելու հնարավորություն տալու համար։
Մարտահրավերը
COBA նախագծի հիմնական խնդիրն էր գտնել բրենդինգի և դիզայնի այնպիսի լուծումներ, որոնք թույլ կտային լինել յուրահատուկ և տպավորիչ։ Կարևոր էր կենտրոնանալ «360°» գաղափարի վրա, որը ռեստորանի գլխավոր առանձնահատկությունն էր։ Դիզայներներն ու բրենդինգի թիմը պետք է գտնեին հնագույն մշակույթի և արդի լուծումների հատման կետը։
Լուծումը
Որպես գաղափարական հիմք ընտրվեց մայաների քաղաքակրթության «յուրահատուկ» բուրգ-աստիճանի գրաֆիկական պատկերը։ 360°-ի գաղափարն ընդգծվեց մայաների օգտագործած շրջանների, ինչպես նաև այլ երկրաչափական պատկերների միջոցով։ Անվան ընտրությունը նույնպես կապված է մայաների հետ։ Անվան, բուրգի, երկրաչափական պատկերների և գունապնակի ճիշտ ընտրությունը թույլ տվեց ստեղծել ուժեղ բրենդային ինքնություն, ինչպիսին ունեին մայաները։
Լոգոտիպը
Ռեստորանի անվանումը՝ դրա տակ ավելի փոքր տառատեսակով նույնացուցիչով, տեղադրված է լոգոյի կենտրոնում։ Որպես խորհրդանիշ օգտագործվում է մայաների հնագույն Կոբա քաղաքի բուրգ-աստիճանի գրաֆիկական մեկնաբանությունը։ Խորհրդանիշն ու գրությունը լրացվում են դրանցից դուրս գծված շրջանով։ Որպես բրենդային տարրեր օգտագործվում են բուրգերի գաղափարից ոգեշնչված տարբեր երկրաչափական պատկերների ոճավորումներ։ Լոգոյի երկրորդային տարբերակում նույնացուցիչը կարող է փոխարինել շրջանը՝ պահպանելով դրա գաղափարը։
Գույները
Հիմնական գունային լուծումը դասական սև ու սպիտակն է։ Այս գունապնակի ընտրությունը հեշտացնում է բրենդինգի կիրառությունը, հատկապես ինտերիերային լուծումներում։ Գունապնակը լրացվում է երկրորդային «մայաների ոսկի» գույնով, որը հաղորդում է բացառիկ ոճ և շքեղություն և փոխանցում բրենդինգի գաղափարը։ Այս երեք գույների համադրությունն օգտագործվում է և՛ բրենդային իրերում, և՛ ինտերիերում։
COBA բրենդինգային նախագիծը հետաքրքիր ճամփորդություն էր մայաների հազարամյա պատմության մեջ, որտեղ հնագույն ժառանգությունը ներկայացված է արդի ձևով և համադրում է հինն ու նորը, ավանդույթն ու արդիականության բերկրանքը։ COBA-ն վառ օրինակ է, թե ինչպես կարող են հինն ու նորը, միանգամայն տարբեր քաղաքակրթություններ ապրել միասին, հարստացնել միմյանց և վերակենդանացնել այն, ինչ ժամանակին կորել էր պատմության ճանապարհներին։



















- Կրեատիվ ղեկավար
- Eduard Kankanyan
- Բրենդինգի տնօրեն
- Karen Babajanyan
- Նախագծի ղեկավար
- Gayane Margaryan
- Գրաֆիկ դիզայներներ
- Shushan Gevorgyan, Anush Balasanyan
- Մոուշն դիզայներ
- Vardan Harutyunyan
- Կոպիռայթինգ
- Hrachuhi Mirozyan



