Red Invest Group
Բրենդի ինքնություն
- Ծառայություններ
- Բրենդի ինքնություն
Տանիք, որն ապահով է, կայուն և արդի
Ի՞նչ են մարդիկ իրականում փնտրում, երբ ցանկանում են գտնել իրենց երազանքների տունը կամ բնակարանը։ Բացի այն, որ գլխավերևում տանիքը անվտանգության զգացում է տալիս, այն նաև կայունության խորհրդանիշ է, հատկապես երբ ոլորտին նայում ենք ներդրումային տեսանկյունից։ Մենք ցանկանում էինք փոխանցել այս զգացումները Red Invest-ի բրենդինգային նախագիծը մեկնարկելիս։ Միաժամանակ ընկերության հաղորդակցության «թեթևությունը» և արդիականությունը բրենդի ինքնության պարտադիր բաղադրիչներ էին։ Այսպիսով, ընկերության բրենդինգը կառուցեցինք դասականի և արդիականի համադրությամբ՝ ապագա հաճախորդներին փոխանցելով ընկերության աշխատանքի սկզբունքները՝ անվտանգություն, կայունություն, արդի և նորարարական մոտեցումներով։
Մարտահրավերը
Red Invest նախագծի հիմնական մարտահրավերն էր գտնել բրենդինգային այնպիսի լուծումներ, որոնք կփոխանցեին կայունություն, ամրություն և դասականություն՝ խուսափելով բետոնի «ծանրությունից»։ Բրենդինգը պետք է լիներ արդի և անկաշկանդ։ Սա հատկապես կարևոր է անշարժ գույքի ոլորտի բիզնեսների համար, որտեղ անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել թիրախային շուկայի ակնկալիքներին և բավարարել դրանք, հատկապես բրենդինգի միջոցով։
Լուծումը
Red Invest-ի դեպքում «գրավող» գույնն ակնհայտ էր անվանումից։ Կենտրոնանալով դասական սև-կարմիր գունապնակի վրա՝ մենք փոխանցեցինք կայունություն։ Օգտագործել ենք տանիքի ոճավորված պատկերը, որը լոգոյի խորհրդանիշն է և ծառայում է նաև որպես սլաք՝ ընդգծելով ուղղվածությունը դեպի ապագա։ Գունապնակի և ձևերի պարզության միջոցով մենք հաղորդեցինք կայունություն, մտերմություն և արդիականություն։
Լոգոտիպը
Խորհրդանիշը տեղադրված է լոգոյի ձախ կողմում՝ ներկայացնելով տանիքի գաղափարը։ Դրա աջ կողմում կազմակերպության անվանումն է, իսկ ներքևի տողում՝ նույնացուցիչը։ Խորհրդանիշը վառ կարմիր է, իսկ տառատեսակների համար օգտագործվում է սևը։ Կիրառված սուր տառատեսակները կրկնում են տանիքի ուղիղ անկյունը։ Լոգոն ունի կիրառման երկու ձև՝ ուղղահայաց, որը հիմնականն է, և քառակուսի, որը երկրորդայինն է։ Լոգոյի խորհրդանիշն օգտագործվում է նաև առանձին՝ որպես բրենդային տարր։
Գույները
Քանի որ անհրաժեշտ էր փոխանցել կայունության զգացում, օգտագործվում է դասական սև-կարմիր համադրությունը։ Սևի փոխարեն կարող է կիրառվել նաև սպիտակը։ Այս գույների համադրությունը թույլ է տալիս կիրառությունների լայն շրջանակ, որի արդյունքում միագույն լոգոյի կարիքը նվազում է։



















- Կրեատիվ ղեկավար
- Eduard Kankanyan
- Բրենդինգի տնօրեն
- Karen Babajanyan
- Նախագծի ղեկավար
- Gayane Margaryan
- Գրաֆիկ դիզայներներ
- Arlin Vartanian
- Մոուշն դիզայներ
- Lilit Avetisyan
- Կոպիռայթինգ
- Hrachuhi Mirozyan


