«Կենտրոնական Շիրակ» տեղական գործողությունների խումբ
Բրենդի ինքնություն
- Ծառայություններ
- Բրենդի ինքնություն
- Վայր
- Շիրակ, Հայաստան
Կենտրոնը՝ Շիրակ
Շիրակը Հայաստանի հյուսիսային մարզն է, որն ունի բացառիկ երանգ, ավանդույթներ և բնություն։ Այստեղ մարդիկ օժտված են յուրահատուկ բնավորությամբ։ Նրանք Շիրակը համարում են ամեն ինչի կենտրոնը, քանի որ շատերն այստեղ են գալիս կյանքն ու աշխարհը այլ տեսանկյունից բացահայտելու։ Կենտրոնականության գաղափարն է «Կենտրոնական Շիրակ» բրենդի հիմքը։ Գործողությունների խմբերի նախագիծը, որն ուղղված է մարզերի հավասարակշռված զարգացմանը, նպատակ ունի ներկայացնել Շիրակի զարգացման բոլոր ուղղությունները, ինչը բրենդինգն ավելի հետաքրքիր և բազմակողմանի է դարձնում։ Բրենդինգի հիմքում հայոց այբուբենի «Շ» տառն է, որի միջոցով կենտրոնի գաղափարն ընդգծեցինք անավարտ շրջանի ներսում գտնվող կետով։
Մարտահրավերը
«Կենտրոնական Շիրակ» նախագծի բրենդինգի հիմնական մարտահրավերն էր գտնել այն գաղափարը, որը լավագույնս կնկարագրեր մարզը։ Բրենդի ինքնությունը պետք է արտահայտեր Շիրակի երանգն ու բնությունը և ցույց տար մարդկանց գաղափարները։ Կարևոր էր նաև գտնել դիզայնի այնպիսի լուծումներ, որոնք թույլ կտային կիրառել այն մեծ թվով բրենդային իրերի վրա։ Բանն այն է, որ նախագծի ընթացքում բրենդավորվելու է ամեն ինչ՝ սպասարկման և հյուրընկալության ոլորտից մինչև սնունդ, կոսմետիկա և այլն։
Լուծումը
Շիրակի կենտրոնականությունը բրենդի ինքնության գաղափարական հիմքում դնելը թույլ տվեց միանգամից լուծել մի քանի խնդիր։ Շիրակի կենտրոնականությունը ներկայացվեց լոգոյի միջոցով։ Խոհեմաբար ընտրվեց նաև գունապնակը, որը փոխանցում է Շիրակի երանգը, աշխուժությունը և բազմագունությունը։ Լոգոտիպը և գունապնակը բրենդի ինքնությունը կիրառելու լայն հնարավորություն են տալիս, ինչը ցույց են տալիս բրենդբուքում ներկայացված տարրերը։
Լոգոտիպը
Լոգոյի խորհրդանիշը հայերեն «Շ» տառն է, որի անավարտ շրջանն օգտագործվում է կենտրոնի գաղափարն ընդգծելու համար։ Որպես ոճական տարր տարբեր կիրառություններ ենք տվել նաև տառի վերին գծիկին։ Որպես «կենտրոնի» խորհրդանշական դրսևորում օգտագործում ենք շրջանի և քառակուսու համադրությունը, որը տեսանելի է նաև լոգոյի խորհրդանիշում։ Լոգոն ուղղանկյուն է՝ ձախ կողմում լոգոյի խորհրդանիշով, մեջտեղում հիմնական տեքստով և աջ ծայրում նույնացուցիչով։
Գույները
Գունապնակը նույնքան վառ է, որքան Շիրակի երանգը, և պատկերավոր ներկայացնում է մարզի գույները։ Խորը թանաքագույնի և մուգ գազարագույնի համադրությունը լրացվում է ֆոնային նարնջագույնով։ Սպիտակն օգտագործվում է որպես օժանդակ գույն։ Լոգոյի միագույն տարբերակ չի ներկայացվում, քանի որ միագույն լոգոն չի կարող փոխանցել նաև գունային ոչ վերբալ հաղորդակցությունը։













- Կրեատիվ ղեկավար
- Eduard Kankanyan
- Բրենդինգի տնօրեն
- Karen Babajanyan
- Նախագծի ղեկավար
- Gayane Margaryan
- Մոուշն և գրաֆիկ դիզայներ
- Lilit Avetisyan
- Կոպիռայթինգ
- Hrachuhi Mirozyan


